|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց այսօրվա նիստը եւ, առհասարակ, քառօրյան: Ուշագրավ է, որ երբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց այդ մասին, ԲՀԿ խմբակցությունը լքած Արագած Ախոյանը տեղում նստած մնաց:
Yerkir.am-ը փորձեց Ախոյանից ճշտել, թե ինչի՞ կարող է հասնել ԲՀԿ-ն այս բոյկոտներով:«Ես ի՞նչ կարող եմ ասել, ես շա՞տ գիտեմ, թե ինչու բոյկոտեցին նիստը: Ես չեմ կարող ասել, թե նրանք ինչու այդպես վարվեցին: Կոնկրետ ես մնացել էի դահլիճում»,- ասաց պատգամավորը եւ հրաժարվեց պատասխանել այլ հարցերի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ախոյանը մեզ հետ զրույցում խոսել էր իր՝ ԲՀԿ խմբակցությունը լքելու քայլի մասին: