| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Եվրանեսթ»-ի պատվիրակությունը քննարկումներ է անցկացնում ԱԺ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովում:
Ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` նշելով, որ Հայաստանը շատ է կարևորում ԵՄ անդամ երկների հետ համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը:
«Հայաստանը մտադիր է ԵՄ-ի հետ զարգացնել ժողովրդավարության, դատական համակարգի բերալավման, կուռուպցիայի վերցման, առևտրի ոլորտի բերալավմանն ուղղված հետագա համագործակցությունը»,- ասաց Նալբանդյանը և հավելեց, որ Հայաստանը պատրաստ է բոլոր հնարավոր ոլորտներում համագործակցել ԵՄ-ի հետ, և, որպես դրա վառ ապացույց, նշեց, որ ուժի մեջ է մտել ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման համաձայնագիրը:
Նալբանդյանն իր ելույթում անդրադարձավ նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին` նշելով, որ Հայաստանին և Ուկարինային կապում է ոչ միայն երկու երկրների դարավոր բարեկամությունը, այլև այնտեղ ապրող մեծաթիվ հայերը: «Ուկրաինական հարցի խաղաղ լուծումը պետք է լինի առաջնային»,- ասաց նա:
Նախարարն իր ելույթի մեծ մասը նվիրեց Բաքվի կողմից վերջին տարիներին հրադարարի ռեժիմի խախտմանը, որը բազմաթիվ անգամները դատապարտվել է Մինսկի խմբի կողմից:
«Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբին և անում է ամեն ինչ` խաղաղ բանակցությունների հիմքը խարխլելու համար: Բաքուն սրել է իրավիճակը, նա ծանր զինատեսակներ է կիրառում, նրանց այդ քաղաքականությունը պատճառ է դարձել բազում զոհերի: Բաքվի նման պահվածքը հիմք է դարձել, որ Մինսկի խմբի համանախագահները Բաքվին հիշեցնեն իրենց մանդատի մասին: Ադրբեջանը, որը տասը տարում երեսուն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, սպառնում է հարցը լուծել ռազմական ճանապարհով: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մնում է իր սկզբունքին, այն է` խաղաղ ճանապարհով հարցի լուծում»,- ասաց Նալբանդյանը:
Նա անդրադարձավ նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` նշելով, որ Եվրոպական խորհրդարանը բազմաթիվ անգամներ կոչ է արել Թուքիային` բացել սահմանը, սակայն ապարդյուն: