կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-15 13:20
Քաղաքական

Բեռների ներմուծման ծրագրի մասին Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել

Բեռների ներմուծման ծրագրի մասին Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված բեռների ներմուծման ծրագրի մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից` Ստեփանակերտի, Գորիսի և Նոյեմբերյանի բժշկական հաստատություններին անհատույց տրամադրելու նպատակով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝

1) բժշկական և վիրաբուժական պարագաներ՝ 2 տեղ, 968 կգ ընդհանուր քաշով, 3,782 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 550 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.

2) բժշկական և վիրաբուժական պարագաներ՝ 12 տեղ, 5,354 կգ ընդհանուր քաշով, 41,354.51 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,250 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.

3) բժշկական և վիրաբուժական պարագաներ՝ 10 տեղ, 1,023 կգ ընդհանուր քաշով, 4,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 550 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն:

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն»,-ասված է որոշման մեջ: