|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել։
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 116-րդ և 117-րդ կետերով՝ որոշում եմ.
1. Հաստատել համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկը՝ համաձայն հավելվածի»։