|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 680 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով՝ այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 13 521 դեպք: Ապաքինվել է ևս 292 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 7159:
Կորոնավիրուսից մահացել է ևս 7 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 109:
Կարանտինի ռեժիմում է 5590 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:
Բացի այդ՝ կովիդ-հյուրանոցում գտնվող անձանց թիվն 1393 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք՝ երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 569 դեպք: