կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-13 10:15
Իրավական

Թուրքիայի վարքագիծը հայերին ստիպում է, որ իրենց վատ զգան. Էստուկյան

Թուրքիայի վարքագիծը հայերին ստիպում է, որ իրենց վատ զգան. Էստուկյան

Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանը «Euronews»-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին և վերջին զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էստուկյանը նշել է, որ տարիներով շարունակվող պատերազմը համաձայնագրով չհանգուցալուծվելու պատճառը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի հետևանքով ստեղծված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ։ Նրա կարծիքով՝ այդ երկրները սատարում են ոչ թե խաղաղությանը, այլև փակուղուն։

Պոլսահայ գործիչը, անդրադառնալով արցախա-ադրբեջանական պատերազմի շուրջ Թուրքիայի որդեգրած դիրքորոշմանը, ասել է․ «Թուրքիայի վարքագիծը հայերին ստիպում է, որ իրենց վատ զգան»։

Էստուկյանը նշել է, որ Թուրքիան վերջին 6 տարում փոփոխություններ է կրել։ Նրա խոսքով՝ մտահոգիչ է, որ այդ երկրում վերացել են աշխարհիկ և ժողովրդավարական կառույցները։

Էստուկյանը ճիշտ չի համարում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի` հավելելով, որ այդուհետ բավական դժվար է թվում, թե Հայաստանը և Թուրքիան լավ հարաբերություններ կկառուցեն։

Ինչ վերաբերում է այս պատերազմի պատճառով Թուրքիայում տարածված ատելության խոսքին, ապա նա այդ ամենը կապում է ազգայնականության հետ։