Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրաիլյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին կոչ անելով շարունակել բարձրաձայնել ադրբեջանական ագրեսիայի մասին և ներկայացնել ճշմարտությունը: Նա հորդորել է շարունակել մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին:
Պրոդյուսերը «Ինստագրամ»–ի իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել բոլոր հայերին, որոնք շարունակում են տարածել ճշմարիտ լուրեր:
«Դա բերում է դրական փոփոխությունների: Մենք տեսնում ենք, որ աշխարհի տարբեր երկրների կառավարություններ, մարդու իրավունքների գրասենյակներ, կազմակերպություններ, լրագրողներ ու ազդեցիկ առաջնորդներ ուշադրություն են դարձնում ճշմարտությանը»,- գրել է Իսրաիլյանը:
Նա ընդգծել է, որ մենք չենք լռի, երբ խոսքը հայերի՝ իրենց հնամյա հայրենիք Արցախում էթնիկ զտման մասին է:
«Ես աղոթում եմ խաղաղության համար, և մենք կարող ենք դրան հասնել, եթե դուք շարունակեք ավելի ակտիվ բարձրաձայնել խնդրի մասին: Կապ հաստատեք ձեր կառավարությունների առաջնորդների հետ, խաղաղ երթեր կազմակերպեք, արեք այն, ինչ կարող եք: Ես փաստացի գիտեմ, որ դա աշխատում է»,- շեշտել է պրոդյուսերն ու կարևորել նաև Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունն ու անհրաժեշտությունը: