|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է բարեգործական ներկայացումների շարքը` իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների համար: Այս մասին հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին կցուցադրվի ըստ Կ. Չուկովսկու հեքիաթի «Բժիշկ Այբոլիտը» մանկական ներկայացումը (բեմադրիչ` Իռա Հարությունյան:
Հեքիաթի սյուժեն հետևյալն է. բժիշկ Այբոլիտը գնում է Աֆրիկա, Լիմպոպո գետի մոտակայքեր, հիվանդ կենդանիներին բուժելու համար։ Գայլերը, մի կետ ու արծիվները օգնում են նրան ճանապարհին։ 10 օրվա աշխատանքի արդյունքում Այբոլիտը հաջողությամբ բուժեց բոլոր հիվանդներին։ Որպես դեղամիջոցներ հայտնվում են, մասնավորապես, շոկոլադ և գոգոլ-մոգոլ։
Բեմում կլինեն թատրոնի երիտասարդ դերասանները:
Հավելենք, որ մանուկներին մուտքի մոտ կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները: