կարևոր
15049 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-16 10:14
Հասարակություն

Դպրոցներում կան ուսուցիչներ, ովքեր Արցախից եկած երեխաներին ծաղրում են բարբառով խոսելու համար․ Արման Հայրապետյան

Դպրոցներում կան ուսուցիչներ, ովքեր Արցախից եկած երեխաներին ծաղրում են բարբառով խոսելու համար․ Արման Հայրապետյան

Միգուցե շատերի համար անհավատալի թվա, բայց սա է իրականությունը...

Ինձ հավաստի տեղեկություններ են հասել առ այն, որ դպրոցներում կան ուսուցիչներ, ովքեր Արցախից եկած երեխաներին ծաղրում են, զայրանում են նրանց վրա, տարբեր տեսակի ռեպլիկների են արժանացնում նրանց Արցախի բարբառով խոսելու համար:

Քանի որ այս կարճ ժամանակահատվածում միայն ինձ է մոտ 10 այդպիսի դեպք հայտնի դարձել, կարող եմ վստահ լինել, որ այդպիսի ուսուցիչների թիվը մեծ է: Հուզական խոսքեր գրելու կամ այդպիսիններին հայհոյելու փոխարեն որոշեցի այսպես վարվել՝ փորձելով ինչ որ կերպ նպաստել այդպիսի երևույթների վերացմանը:

Ես պահանջում եմ նախարարությունների և մարզպետարանների պատկան մարմիններից (գիտեմ, որ այդ համակարգերում դեռևս մնացել են ազգությամբ հայ աշխատակիցներ) քայլեր ձեռնարկել այդ խայտառակ երևույթի դեմն առնելու ուղղությամբ:

Խնդրում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների շատ հարգարժան ՀՀ Աժ պատգամավորներին իրենց ձայնը բարձրացնել այս հարցի կապակցությամբ:

Ishkhan Saghatelyan, Гехам Манукян, Aspram Krpeyan, Քրիստինե Վարդանյան, Mher Melkonyan, Մհեր Սահակյան, Anna Grigoryan / Աննա Գրիգորյան, Anna Mkrtchyan, Tigran Abrahamyan,

վերջում թողնում եմ Հրաչյա Աճառյանի խոսքերը Արցախի բարբառի մասին, որպեսզի այդպիսի ուսուցիչները կարդան.

Անծանօթ մնացած բարբառ մը չէ Ղարաբաղի բարբառը. ընդհակառակը՝ Տփղիսի բարբառին հետ՝ գրականութեան ամենէն աւելի ծանօթացած հայ բարբառներէն մէկն է. այս բարբառով գրուած աշխատութեանց ամբողջութիւնը կարող է փոքրիկ մատենագրութիւն մը կազմել:

իսկ այս նկարը արցախցի երեխաների անունից նվիրում եմ այդպիսի ուսուցիչներին և ուսուցչուհիներին:

 

Արման Հայրապետյան

ՀՅԴ Սևանի կոմիտեի ներկայացուցիչ