|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Armenian Social Media Army կայքի յութուբյան էջում հայտնվել է մի տեսանյութ, որով դիմել են ադրբեջանական հանրությանը ուշքի գալ և նայել իրականությանը բաց աչքերով:
«Ադրբեջանը տվել է ավելի քան 3000 զոհ, սակայն դա իշխանության համար միևնույնն է։ Կառավարությունը թքած ունի ձեր ու ձեր երեխաների մահվան վրա: Դուք ձեր երեխաներին մահվան եք ուղարկում հանուն կեղծավոր Ալիևի: Նրանք պարտավորություն չստանձնեցին կազմակերպել քաղաքացիական պաշտպանություն Գյանջայում` չնայած բոլոր նախազգուշացումներին: Արագ առաջխաղացման ծրագիրը ձախողվեց, և այժմ բռնապետ Ալիևը թքած ունի ձեր ժողովրդի վրա: Այս իրավիճակում նրա միակ նպատակը իշխանությունը պահելն է՝ ձեր կյանքի և թափված արյունների գնով: Լեռնային Ղարաբաղը հայկական հող է: Հայկական զորքերը շարունակում են իրենց հարձակումը բոլոր ճակատներում»,- ասվում է տեսանյութում: