կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-07 16:25
Քաղաքական

Թուրքիան ադրբեջանա-արցախյան հակամարտության ժամանակ կիրառում է այն նույն մեթոդը, ինչ՝ Սիրիայում․ Կարեն Հովհաննիսյան

Թուրքիան ադրբեջանա-արցախյան հակամարտության ժամանակ կիրառում է այն նույն մեթոդը, ինչ՝ Սիրիայում․ Կարեն Հովհաննիսյան

«Ինչ է անում Թուրքիան ադրբեջանա-արցախյան հակամարտության ժամանակ»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ու մանրամասնում․ «Կիրառում է նույն այն մեթոդը, ինչ կիրառել է Սիրիայում։ Բեմականացնում է դրվագներ, այսպես ասած, «հերոսական հատվածներից» և դրանք հրամցնում հանրությանը։ Սրանով առաջին հերթին փորձում են սեփական հանրության մոտ արդարացնել իրենց ռազմական գործողությունները և այդ գործողությունների հետևանքով զոհերի փաստը, այնուհետև փորձում են հանրության մոտ մեղմացնել խուճապը։ Ասեմ որ, Գանձակի ռազմական օդանավակայանի խոցումից հետո Ադրբեջանի ցամաքային սահմանային անցակետերի մոտ հազարավոր մարդիկ են հավաքվել, ովքեր ցանկանում են լքել երկիրը, դրանք հիմնականում այլ երկրի քաղաքացիներ են, բայց ադրբեջանցիներ»։