Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ալիևը պատրաստ էր արկածախնդրության 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմին, Ալիևը գնաց նաև տավուշյան լոկալ պատերազմին: Ես կարծում եմ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն ստիպել է գնալ այդ արկածախնդրությանը», – ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ հավելելով, որ ինքն Ադրբեջանում տեսնում է իշխանափոխություն:
Ըստ ԱՀ ԱԺ նախագահի՝ հնարավոր է իշխանափոխության երկու տարբերակ:
«Առաջին՝ Իլհամ Ալիևն իշխանությունը փոխանցում է կնոջը, որը, դուք գիտեք, փոխնախագահն է: Սա քիչ հավանական է: Դրա համար` ընտրություններ անցկացնելու համար պետք են խաղաղ պայմաններ: Ընտրական օրենսգիրքը պետք է փորձեն կարկատել, որը պատերազմական իրավիճակում շատ քիչ հավանական է: Երկրորդ՝ կարծում եմ՝ Իլհամ Ալիևն արդեն չկա իշխանության ղեկին, որովհետև ցանկացած առաջարկ, որն արվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, միշտ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ասում է, որ այդ բանակցություններին պետք է մասնակցնեն նաև թուրքերը»,- ասել է Թովմասյանը՝ հավելելով, որ ձախողվել է այն ծրագիրը, ըստ որի՝ Ալիևը շատ կարճ ժամանակամիջոցում պետք է թեյ խմեր Ստեփանակերտում կամ Շուշիում:
ԱՀ ԱԺ նախագահն ասել է, որ, ըստ էության, Ալիևը հեռացված է, ամբողջ աշխարհին է հասկանալի, որ պատերազմը կառավարվում է Թուրքիայի կողմից, և թուրքական բարձրաստիճան սպաներ են մասնակցում: