Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան:
Հարցին, թե ինչպես է վերաբերում երկու օր առաջ Ալիևի կողմից հնչեցված այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի միայն տարածքային ամբողջականության շրջանակում, ԱԳ նախարարը պատասխանեց.
«Ես վերաբերվում եմ նույն կերպ, ինչպես այդ հայտարարության մեջ հնչեցված այլ պնդումներին, թե իբր Ադրբեջանը բազմամշակութային համաշխարհային կենտրոն է, որտեղ հարգվում են բոլոր հիմնարար ազատությունները, մարդու իրավունքները, որ, իբր, հանդուրժողականության երկիր է, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար։ Այս բոլոր պնդումները անհեթեթություն են: Սա է մեր վերաբերմունքը:
Դուք լավ գիտեք, որ միջազգային հանրության կողմից` եռանախագահների միջոցով, բազմիցս հնչեցվել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա, որոնք կազմում են մեկ ամբողջություն՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ինչպես նաև այն տարրերի վրա, որոնք առաջարկվել էին եռանախագահող երկրների նախագահների հայտնի հինգ հայտարարություններում՝ որպես մեկ ամբողջություն»:
Հարցին, թե արդյո՞ք առաջիկայում նախատեսվա՞ծ է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների հանդիպումը դեմ առ դեմ կամ միջնորդների ներգրավվածությամբ, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ կողմ է եղել, երբեք դեմ չի եղել թե նախագահների մակարդակով, թե նախարարների մակարդակով հանդիպումներին:
«Եթե հասունանա պահը, հասունանա այն իմաստով, որ նման կարգի հանդիպումները պետք է պատշաճ կերպով նախապատրաստվեն, հատկապես բարձր՝ նախագահների մակարդակով հանդիպումները, այդ ժամանակ հնարավոր կլինի այդպիսի հանդիպում անցկացնել:
Դրան են ուղղված նաև նախարարների մակարդակով հանդիպումները: Ինչպես նշեցի, առաջիկայում եռանախագահներն են գալու տարածաշրջան: Միգուցե նաև քննարկվի, եթե դրա անհրաժեշտությունը լինի, եթե այդպիսի առաջարկ լինի հետագա հանդիպումների վերաբերյալ: Կարծում եմ՝ դեռ խոսքը կարող է գնալ միայն նախարարների մակարդակով հանդիպման մասին, որպեսզի պատրաստվի, համապատասխան աշխատանք տարվի, որ հնարավոր լինի նաև նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել»,- ասաց նախարարը: