|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արցախում Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած և վիրահատվող` ֆրանսիական Le Monde-ի թղթակիցն Ալլան Կավալն է: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի բժշկական կենտրոնում նրա վիրահատության ընթացքից:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Կավալի վիճակը ծանր է:
Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, նախնական տվյալներով Ֆրանսիայի քաղաքացի, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան: