|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին Արցախի Մարտունի քաղաքում ընկել է Ադրբեջանի հրետակոծության տակ: Այս մասին հայտնում է հեռուստաընկերության կայքը՝ նշելով, որ թղթակիցը չի տուժել և այժմ գտնվում է ռմբապաստարանում:
Ելովսկու հետ դեպքի վայրում են եղել նաև հայ և արտասահմանցի այլ լրագրողներ ու թղթակիցներ: Նրանք Մարտունիում շրջայցի ընթացքում լուսանկարահանելիս և տեսանկարահանելիս են եղել սեպտեմբերի 27-28-ը ադրբեջանական հրետակոծությունից տուժած քաղաքացիական տները:
Մարտունի քաղաքում ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորն ու 24News.am կայքի լրագրողը: