Փոխարժեքներ
30 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարելի լուծել ուժով, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Այս մասին «Վկոնտակտե»-ի իր էջում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նա նշել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր գալարը հերթական անգամ հանգեցրել է արյունահեղության, մարդկանց զոհվելուն։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարելի լուծել ուժային ճանապարհով։ Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Ես բազմիցս դրանում անձամբ եմ համոզվել, այդ թվում՝ երբ Ռուսաստանի Դաշնության կողմից միջնորդն էի երկու երկրների ղեկավարությունների բանակցությունների ընթացքում։ Հիմա պետք է, որ բոլոր կողմերը հանդարտվեն։ Առաջին հերթին դադարեցնեն կրքերի բորբոքումը, զերծ մնան ռազմական հռետորաբանությունից, համատեղ ուժերով կասեցնեն հակամարտության ռազմական բաղադրիչը, հակառակ դեպքում՝ տարածաշրջանի համար աղետալի հետեւանքներից խուսափել չի լինի։
Այսօր պետք է բոլոր հնարավորություններն օգտագործել ճգնաժամի հաղթահարման հանգուցալուծումները գտնելու համար՝ և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համանախագահության մեխանիզմը, և՛ երկկողմ ձեւաչափը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն են և մեր մերձավոր գործընկերները»: