Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանն ուշիուշով հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին և կոչ է անում առկա վեճերը լուծել երկխոսությամբ, քննարկումների և խորհրդակցությունների միջոցով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստում այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։
«Չինաստանն ուշիուշով հետևում է իրավիճակի զարգացումներին և մշտապես կոչ է անում, որ Լաչինի միջանցքի հետ կապված վեճերը լուծվեն երկխոսությամբ քննակումների և խորհրդակցությունների միջոցով։ Հավատացած ենք և հույս ենք հայտնում, որ կողմերը բոլոր խնդիրները, այդ թվում՝ մարդասիրական իրավիճակը, կլուծեն դիվանագիտական ջանքերի միջոցով։ Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են․ երկու երկրների հիմնարար շահերից է բխում անվտանգության և զարգացման ընդհանուր ճանապարհով ընթանալը»,- նշեց Չինաստանի ներկայացուցիչը։
Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը 4 համատեղ հայտարարություններ են ընդունել՝ պայանավորվածություններ ձեռք բերելով մարտական գործողությունների դադարեցման, տնտեսական և տրանսպորտային համագործակցության և սահմանային խնդիրների վերաբերյալ։
«Վերջերս Հայաստանը և Ադրբեջանը մի շարք քննարկումներ են ունեցել համապատախսան կողմերի միջնորդությամբ՝ ի ցույց դնելով քաղաքական կամք և գործողություններ երկու պետությունների կողմից՝ հանգուցալուծելու վիճահարույց խնդիրները դիվանագիտական և խաղաղ ճանապարհով։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել փոխադարձ զիջումների գնալ այս հայտարարությունների հիման վրա և հավուր պատշաճի լուծել առկա վեճերը միջազգային մարդասիրական և միջազգային նորմերի հիման վրա։ Չինաստանն աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք կնպաստեն այս նպատակին»,- եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչը։