|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Մինսկում Կոմարովսկու շուկայում չարտոնված բողոքի ցույցի ժամանակ մի քանի մարդ բերման է ենթարկվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Բելառուսի մայրաքաղաքի ոստիկանության բաժնից:
«Մի քանի մարդ բերման է ենթարկվել հասարակական միջոցառումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար: Ձերբակալություններից առաջ ոստիկանությունը հավաքվածներին բազմիցս նախազգուշացրել է իրենց գործողության անօրինականության մասին»,-ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը:
Ինչպես տեղից հայտնել է գործակալության թղթակիցը՝ ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն երեք կնոջ: Նրանցից մեկը 73-ամյա Նինա Բագինսկայան է:
Բելառուսի ընդդիմությունը սեպտեմբերի 26-ի համար Մինսկում պլանավորել է հերթական «կանանց երթը»: Այն պետք է սկսվեր Հաղթանակի հրապարակից, բայց հանրահավաքից մեկ ժամ առաջ հրապարակի մոտակայքում մետրոն փակվել է, իսկ Telegram-ի որոշ ալիքներում առաջարկներ են եղել Կոմարովսկու շուկա գնալ ՝ ոստիկանությանը «խաբելու» համար:
Բելառուսում զանգվածային ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որում ԿԸՀ-ի տվյալներով՝ հաղթել է երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով 80.1 տոկոս ձայն: Ընդդիմությունն այս արդյունքը չի ընդունում և հաղթող է համարում Սվետլանա Տիխանովսկայային: Սեպտեմբերի 23-ին կայացել է Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը: