Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Մինսկում: Նման հայտարարություն է արել Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ՀԱՊԿ-ի պետությունների զինված ուժերի միջազգային ռազմական համագործակցության ստորաբաժանումների պետերի աշխատանքային հանդիպման ժամանակ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է БелТА գործակալությունից:
Բելառուսի պաշտպանության նախարարը նշել Է, որ այսօրվա հանդիպման ժամանակ ներկաներից յուրաքանչյուրը կբարձրաձայնի կազմակերպության ձևաչափով համագործակցության զարգացման վիճակի և հեռանկարների վերաբերյալ իր տեսլականը։
«Դա թույլ կտա մշակել ընդհանուր հայեցակարգ՝ ուղղված հետագա զարգացմանն ու ամրապնդմանը` հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու սպառնալիքները: Վստահ եմ, որ բելառուսական կողմի հնչեցրած դիրքորոշումը ձեր կողմից կներկայացվի պաշտոնակիցներիս ուշադրությանը, որոնց ուրախ կլինեմ տեսնել մայիսի 25-ին Մինսկում՝ ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում», - ասել է Վիկտոր Խրենինը։
Նրա համոզմամբ՝ այսօրվա միջոցառման արդյունքները հիմք կլինեն կազմակերպության կանոնադրական մարմինների որոշումների հետագա իրականացման համար։ Վիկտոր Խրենինը բոլորին մաղթել է արդյունավետ աշխատանք և պաշտպանության գերատեսչությունների զարգացմանն ու ՀԱՊԿ-ի պաշտպանական բաղադրիչի ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացում: