|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, ահազանգի հիման վրա, սեպտեմբերի 25-ին չհայտարարված այց են ունեցել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՀ ՄԻՊ աշխատակազմից:
Պաշտպանի ներկայացուցիչները շրջայց են կատարել քրեակատարողական հիմնարկում ու քննչական մեկուսարանում և հանդիպումներ ունեցել ազատությունից զրկված մի խումբ անձանց հետ: Առանձնազրույցների ընթացքում բարձրաձայնվել են քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող որոշ խնդիրների մասին:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել ազատազրկված անձանց նկատմամբ հնարավոր խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դրսևորումների կանխարգելման վրա: Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում ընթացքավորելու է բարձրացված հարցերը և համապատասխան միջոցներ է ձեռնարկելու ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ պաշտպանության ու երաշխավորման ուղղությամբ: