|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր նախատեսում է ավտոբուսով եռօրյա շրջայց կատարել Հյուսիսային Կարոլինա եւ Վիրջինիա նահանգներ` նոր աշխատատեղերի վերաբերյալ իր նախագծի քարոզչությունն իրականացնելու համար:
Այդ թեմային ԱՄՆ նախագահն անդրադառնում է իր յուրաքանչյուր ելույթում, նա մտադիր է դարձյալ Կոնգրեսի ուշադրությանը ներկայացնել այդ օրինագիծը, որը օրենսդիրներն օրերս մերժել են:
Ըստ ИТАР-ТАСС-ի` նախագահը շրջայցը կատարելու է նույն ավտոբուսով, որով օգոստոսին այցելել էր Մինեսոտա, Այովա եւ Իլինոյս նահանգները: Սեւ, զրահապատ, մգեցված ապակիներով ավտոբուսը ձեռք է բերվել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից եւ հագեցած է կապի բոլոր միջոցներով: Ավտոբուսի արժեքը 1,1 մլն դոլար է:
Նախագաի հակառակորդների կարծիքով` այդ գումարը կարելի էր ծախսել ավելի կարեւոր հարցերի լուծման վրա, սակայն Օբաման վստահ է, որ նման այցերն արդյունավետ կլինեն, եւ մտադիր չէ հրաժարվել դրանցից: