Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Նախկին իշխանությունների ժամանակ աշխատած Մարդու Իրավունքների չորս Պաշտպաններն էլ կարողացել են անկախ լինել, որի վկայությունն է ամեն մեկի ժամանակ գործող իշխանության կոշտ քննադատությունները իրենց հասցեին:
Այդ պահին գործող իշխանության հետ հակադրվել են ՄԻ Պաշտպաններ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Ադրեասյանն ու Արման Թաթոյանը: Նրանց բոլորի նկատմամբ այդ օրվա իշխանությունը հնչեցրել է ամենաթունդ քննադատությունները:
Սա խոսում է այն մասին, որ նշածս չորս Պաշտպաններն էլ գիտակցել են իրենց կարգավիճակի անկախությունն ու աշխատանքի առանձնահատկությունը:
Քրիստինեն շանս չուներ լինելու իրեն նախորդող Պաշտպանների նման համարձակ, անկախ և բանիմաց: Պատճառը միայն Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ձևը չէ, պարզապես Քրիստինան իր տեսակով էր այդպիսին. ոչ համարձակություն ունի, ոչ անկախության ներքին զգացողություն և ոչ էլ անհրաժեշտ գիտելիքներ: Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ձևն իհարկե ունի նշանակություն, սակայն արդեն նշեցի, որ նախկինների ժամանակ էլ պակաս չի եղել գործող ՄԻՊ-ի հասցեին քննադատությունը:
Ընդհանրապես բոլոր իշխանությունները նշանակելով ՄԻՊ՝ ակնկալում են նրանից հավատարմություն հենց իրենց, իշխանությանը (սա գուցե նորմալ է), սակայն այդ ակնկալիքը գործողության մեջ է լինում մինչև ՄԻՊ-ի առաջին քննադատությունը իշխանության հասցեին:
Հիմա Անահիտի մասին.
Անահիտ Մանասյանն իսկապես լավ մասմագետ է, նա ունի անկախության ներքին զգացողություն, գիտակցում է իր առաքելության իրական արժեքը (անձամբ ճանաչում եմ): Այն հանգամանքը, որ ընտրվել է հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից՝ դեռևս վերջնական վերդիկտ չէ այն բանի, որ նա չի կարող դառնալ իրական ՄԻՊ: Այլ հարց է, թե կունենա արդյոք այդքան ուժ և համարձակություն, որքան ունեցել են, օրինակ՝ Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանն ու Արման Թաթոյանը: Բայց Անահիտի դեպքում բեռն ավելի ծանր է, քանի որ նա ընտրվել և պաշտոնավարելու է Հայաստանի պատմության վատագույն իշխանության շրջանում:
Ես ուզում եմ հավատալ, որ Անահիտին կհաջողվի դառնալ իրական ՄԻՊ: Նաև ավանսով շնորհավորում եմ նրան: Փաստաբանական գործունեությանս շրջանակներում համագործակցելու եմ իր հետ:
ԲԱՅՑ !!! Անահիտը կարող է դառնալ վատագույններից վատագույնը, այս իշխանության բոլոր մեղքերի կրողը, եթե այս պայմաններում չկարողանա լինել իսկական ՄԻՊ»: