Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի հետ Իրանի քաղաքականությունը սկզբունքային է, ու Իրանի բոլոր նոր իշխանությունները դրա շրջանակում են գործում, որի մասին բազմիցս խոսել են ԻԻՀ բոլորը առաջնորդները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք հարգում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս սկզբունքային մոտեցումը երբեք չի փոխվի` անկախ նրանից, թե ով կգա իշխանության Իրանում ու ՀՀ–ում»,– ընդգծեց դեսպանը։ Նրա խոսքով` ՀՀ–ն իրենց համար շատ կարևոր երկիր է ու լավ, ազնիվ հարևան և երկու երկրների անվանգությունը շաղկապված է։
Նշենք, որ այսօր Իրանում նախագահական արտահերթ ընտրություններ են։ որոնք նշանակվել էին ուղղաթիռի կործանման հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մասհից հետո։ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունն ապահովելու համար Երևանում ընտրատեղամասեր են բացվել Կապույտ մզկիթում ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը։ Նախատեսված է նաև մեկ շարժական քվեատուփ ՀՀ–ում գտնվող Իրանի այն քաղաքացիների համար, որոնք տարբեր պատճառներով չեն կարող այցելել ընտրատեղամասեր։
Մանրամասն՝ տեսանյութում