|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Արմեն Փամբուխչյանին ԱԻ նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Որոշման մեջ ասվում է.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը օրերս հրաժարվել էր մանդատից՝ որպես պատճառաբանություն նշելով, որ գործադիրում է անցնելու աշխատանքի:
2 օր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում նա ասել էր, որ կնշանակվի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնում:
Հիշեցնենք նաեւ, որ մինչև պատգամավոր դառնալը Փամբուխչյանը զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը: