Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի 2017թ. մայիսի 4-ի թիվ 410-Ա որոշմամբ՝ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
ԷՆՐԻԿՈ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԱՊՐԻԱՄՈՎ
Ծնվել է 1954թ. մարտի 14-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում:
Կրթություն
1971-1975թթ. Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարան
2000թ. ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները
Ծառայություն
1971-1992թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
1992 թվականից ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է գնդի, ուղղության, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ
1997թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում
2007թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում
Աշխատանքային գործունեություն
2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ապա ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
ՀՀ վարչապետի՝ 2017թ. մայիսի 4-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Պարգևներ
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
«Արիության» մեդալ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ /2006թ./
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ /2015թ./
ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 3-րդ, 2-րդ և 1-ին աստիճանի մեդալներ
ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ
ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
«Մարտական համագործակցության համար» մեդալ
ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ
ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ մի շարք մեդալներ
Ամուսնացած է, ունի որդի և դուստր: