|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ համայնքներ կատարած աշխատանքային այցի երկրորդ կանգառը Լիճք համայնքում էր։
Լիճքում դիտարկեցի այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկած և արդեն սեպտեմբերի սկզբներին ավարտին հասցված Ա 6 թաղամասի թիվ 1 , Ա 2 թաղամասի թիվ 1 և 9-րդ փողոցներում կատարված ասֆալտապատման աշխատանքները:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 82 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը։
Ասֆալտապատվել է 1420 մետր ընդհանուր երկարության ճանապարհ։ Ասֆալտապատ փողոցների ընդհանուր մակերեսը կազմել է 7633 քառակուսի մետր»: