Փոխարժեքներ
18 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանում տեղի է ունենալու աշխատանքային նիստ, որի ընթացքում էլ ընտրվելու են Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը։
Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովն ընտրեց ՍԴ երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին:
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 19-րդ հոդվածն ասում է, որ ՍԴ կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Թեկնածությունների շուրջ առայժմ որեւէ հստակ կամ պաշտոնական տեղեկություն չկա:
Իրադարձությունների զարգացմանն առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ: