Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկնարկային տուրի «Վերոնա»-«Ռոմա» խաղը կարող է չեղարկվել: Սերիա Ա-ն «Ռոմա»-ին կարող է տեխնիկական պարտություն գրանցել «Վերոնա»-ի դեմ խաղի համար, քանի որ այդ խաղում ֆուտբոլիստի սխալ հայտավորում է եղել: «Ռոման» խաղին հայտավորել է կիսապաշտպան Ամադու Դիավարային մրցաշրջանում մինչև 22 տարեկանների կազմի համար, բայց հուլիսի 17-ին լրացել էր նրա 23-ամյակը:
Եթե Սերիա Ա-ի ղեկավարությանը հաջողվի ապացուցել, որ քայլը եղել է նախապես մտածված, ապա մայրաքաղաքային ակումբին տեխնիկական պարտություն կգրանցվի:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Վերոնային», հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: