Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Ռոմա»- «Տորինո» խաղի լավագույն ֆուտբոլիստ:
«Ռոմայի» «Թվիթերում» անցկացված քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Տորինո»-ին: Հենց մեկնարկից «Ռոմա»-ն անդադար գրոհում էր և խաղի 27-րդ րոպեին Մխիթարյանը ուժգին և դիպուկ հարվածից հետո «գայլերը» առաջ անցան հաշվի մեջ: Հայ կիսապաշտպանը խփեց իր 7-րդ գնդակը իտալական ակումբի կազմում: Խաղակեսի վերջնամասում «Ռոմա»-ն ստացավ նաև 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Վերետուն: Առաջին կեսում «Տորինո»-ն մնացին 10 ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Սինգոն:
Երկրորդ կեսում մայրաքաղաքային թիմի ֆուտբոլիստները պահպանում էին առավելությւոնը և խփեցին նաև երրորդ գնդակը: Աչքի ընկավ Պելեգրինիին: Խաղավարտին մոտ «Տորինո»-ի ֆուտբոլիստները խփեցին հեղինակության գնդակը` գոլն իր ակտիվում գրանցեց Բելոտին: «Ռոմա»-«Տորինո»` 3:1: