Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Խաշթառակում տեղի ունեցած դեպքերը որակել է որպես վերջին շրջանի ամենացավալի իրադարձություններից մեկը: Այս մասին Չոբանյանն ասել է լրագրողների հետ զրույցում:
«Խոսքը վերաբերում է երեխաների պաշտպանության ինստիտուտին, ու այս ինստիտուտի աշխատունակությանը։ Մեր նախնական եզրակացությունները հետևյալն են՝ գործող օրենսդրությունն ու մեխանիզմները, ցավոք սրտի, լիարժեք չեն ապահովագրում մեր երեխաների ու մեր ընտանիքների անվտանգությունը, այստեղ պետք է իրականացվեն փոփոխություններ»,- նշել է Չոբանյանը։
Նրա խոսքով՝ խնամատար ինստիտուտները պետք է անմիջականորեն ազդեցություն ունենան ընտանիքների վրա, որպեսզի նմանատիպ դեպքերն ընդհանրապես բացառվեն:
«Խնամատար մարմինների ավելի խստապահանջ լինելու դեպքում, կարող էին ավելի շուտ արձագանքել դեպքին»,- ասել է Չոբանյանը:
Նա հայտնել է, որ մարզպետարանը ոչ մի անգամ որևէ ահազանգ չի ստացել այդ ընտանիքում բռնության դեպքի վերաբերյալ։
Իր 6-ամյա և 4-ամյա թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով Տավուշի Խաշթառակ համայնքում ձերբակալվել է 57 տարեկան մի տղամարդ։ 6-ամյա երեխան (մահացել է օգոստոսի 25-ին) ստացել էր համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր, իսկ 4 տարեկան փոքրիկի մոտ առկա էր գանգային արյունազեղում։ Տվյալ տղամարդու մյուս 5 թոռներն օգոստոսի 20-ին նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ ևս տեղափոխվել էին Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում` Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրա 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք: