Փոխարժեքներ
19 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 447.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7094 |
GBP | ⚊ | £ 513.89 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հունական ակումբի մենյուն, որտեղ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը և Փաշինյանի կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, ամբողջովին լիցքաթափվել էին. գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Որտեղի՞ց գավառական դերասան Հրաչյային և բիզնես չունեցող Սիմոնյանին այդքան փող՝ իրենց նման հանգիստ թույլ տալու համար:
Հիշեցնենք, որ օրերս կառավարությունը որոշել էր դադարեցնել բուժհաստատություններում պետպատվերների ֆինանսավորումը։ Իբր, գումարները չեն բավականացնում։ Իսկ որտեղի՞ց բավականացնի, եթե երկրում նման պետական այրեր են»,– գրել է Խամոյանը։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են այդ երկու անձինք հունական ակումբներից մեկում զվարճանում և պարում, մինչդեռ ամեն օր Արցախում հայտնաբերվում են զոհվածների մասունքներ, Եռաբլուրում նոր փոսեր են ավելանում, իսկ ՀՀ սահմաններն էլ ավելի մեծ վտանգի տակ են։