|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհուրդն առաջարկել է կորոնավիրուսի համավարակի պատճառով դատական նիստերն անցկացնել հեռավար կարգով: Այս մասին ասել է խորհրդի քարտուղար Գեորգի Միքաուտաձեն. գրում է newsgeorgia.ge-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ վարակվածների թիվն աճում է, մենք ընդունեցինք առաջարկություններ գործընթացները հեռավար կարգով անցկացնելու վերաբերյալ: Բացի այդ՝ պաշտոնյաները, պայմանավորված իրենց իսկ անվտանգությունից, պետք է հնարավորինս ձեռնպահ մնան դատարանի շենքերում հայտնվելուց, եթե այդպիսի անհրաժեշտություն չկա: Մենք ունենք կայք, որը սպասարկում է քաղաքացիներին, և նրանք կարող են ստանալ իրենց անհրաժեշտ ծառայությունները»:
Հիշեցնենք՝ վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 170 նոր դեպք, ապաքինվել է 12 մարդ: Այս պահին COVID կենտրոններում շարունակում է մնալ 1 154 վարակակիր. նրանցից 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր, 35-ը` ծանր վիճակում: