Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապխետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է դատական համակարգին:
Նա ընդգծել է, որ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու: «Դատավորները թող գրոծեն իրենց լիզաորույթյւոնների շրջանակներում և կրեն իրենց որոշումների պատասխանատվությունները, նրանք պետք է իրականացնեն օրինական, օբյեկտիվ դատավճիռներ»,- ասել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ այս ընթացքում իրեն զեկուցում են, որ ՀՀ-ում դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում, այն պատճառով, որ դատարանները և դատավորները չգիտեն ինչ անեն, ինչպես վարվել: «Իսկ ինչու, քանի որ նրանք, ըստ ամենայնի, սովոր են գործել հրահանգներով, և գաղափարներ են հնչում, թե միգուցե իմաստ ունի կաթվածահար չանել դատական համակարգը և օգնել կողմնորոշվել այս կամ այն հարցում: Ես ուզում եմ ասեմ, որ դա ինձ համար կարմիր գիծ է և չեմ կարող թույլ տալ, որ իշխանության որևէ ներկայացուցիչ հատի այդ կարմիր գիծը: Անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է 2 բան, որ դատավորները իրենց լիազորությունների շրջանակում կայացնեն որոշումներ և, երկրորդը, փակենք նրանց կողմից կաշառքով հարցեր լուծելու ճանապարհը: Որևէ իշխանավոր իրավունք չունի դատավորին հրահանգ տալ որևէ գործով»,- ասել է նա:
Նա նշել է, որ նաև տեսակետներ են հնչում, հանուն լավ նպատակների կարելի է մեկ, երկու անգամ խախտել կանոնը, բայց ըստ Փաշինյանի,եթե խախտես այդ մեկ, երկու անգամը, հետագայում կդառնա սովորություն:
Անդրադառնալով կալանավրոված անձանց` նա ասել է. «Կալանավորված անձանց թիվը ՔԿՀ-ներում չպետք է գերազանցի քնելատեղերի թվին, երբ կալանավորները հերթով են քնում եւ խոշտանգվում են»: