Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրապարակախոս, լրագրող Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հիմա պարզ դարձավ, թե ինչու վարչապետ Փաշինյանը փակել տվեց դատարանների դռները. սպառնալիքներ վերաքննիչ, սահմանդրական դատարններին և Արցախի հանրապետությանը
Ուեմն, Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի վճռից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավտոմեքենայի միջից լայվով հանդարտ դեմքով առանց ժպտալու(նա ներվայնությունը ժպիտով թաքցնում է) ասաց, որ դատարանների վրա ինքը ոչ մի ճնշում չի գործադրում, բացի այդ քրեակատարողական հիմնարկները լիքն են կալանավորներով, անհրաժեշտ է քչացնել նրանց թիվը և այլն։ Ենթատեքստը պարզ էր՝ ինքը կապ չունի վճռի հետ, ու նաև, որ Քոչարյանին նախնական կալանքից ազատելուն նորմալ է վերաբերվում, և որ կարևորը դատավարությունը շարունակվելու է (իդեպ, այդ լայվը նրա էջում չգտա, եթե գտնեք, կխնդրեի դնեիք մեկնաբանություններում):
Անակնկալ և տարօինակ էր այդ լայվից հետո նրա կոչը առավոտյան 8.30 Հայաստանի բոլոր դատարանները շրջափակելու, անխտիր բոլոր դատարանները, շեշտեմ՝ Սահմանդրական դատարանն էլ հետը։
Այսօր հրապարկվեց առաջին ատյանի դատարանի որոշման երկորդ մասը, որ «մարտի 1»֊ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի գործը կասեցվում և ուղարկվում է Սահմանդրական դատարան։ Եվ հիմա արդեն ամեն ինչ պարզ դարձավ. Փաշինյանը ավտոյի լայվից հետո, երեկ է իմացել դատրանի վճռի այս երկրորդ մասի մասին, ու էնպես է կատաղել ու սկզբից ֆբ գրառումով, հետո էլի մի գրառումով, հետո չդիմանալով, վախենալով որ քիչ մարդ կհավաքվի, լայվով կոչ արեց դատարանները շրջափակել, իսկ թե ինչի, խոստացեվ ասել շրջափակելուց 3,5 ժամ անց։ Մի քանի ուղեղները հալացրած «ժողովուրդ» և Իմ քայլի պատգամավորներ նետվեցին Փաշինյանի պատվերը կատարելու՝ հետն էլ բացատրելով թե ինչ կոռուպացված է դատաիրավական համակարգը, և պետք է անցումային արդարադատություն։ Մի քանի նիկոլական էլ, որ փորձում են սթափ դատողությունը չկորցնել, մեղմորեն քնադատեցին, որ մի տարի իշխանությունը ձեռներն է, բայց դատաիրավական բարեփոխւմներ չեն կատարում։
փոքրիկ խմբակներով դատարանների աշխատանքը պարալիզացնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոստացված ժամին՝ 12֊ին Կառավարությունում հավաքելով դատական համակարգի ներկայացուցիչներին, ժողովրդի անունից սպառնալիքներ թափեց նրանց և բռնությամբ աշխատավայր չմտած դատավորների գլխին որի ամբողջ ենթատեքտն այն է որ որևէ մեկը չհամարձակվի իր կամքին չենթարկվել և անկախ վճիռներ կայացնել։
Այսպես, Փաշինյանը ասում է. «ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում եւ իրագործվում ժողովրդի դեմ», հասկնալ այսպես. «Ես դատական իշխանությունն ընկալում է որպես մի համակարգ որտեղ անկախության մնացուկներ կան, որոնք այնպիսի վճիռներ են արձակում, որ ես որակում եմ դավադրություն իմ նկատմամբ» կամ, ասում է «Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան», հասկանալ այսպես.«Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ իմ կամքը չեն կատարելու, իմ ուզած վճիռները չեն կայացնելու, պետք է հրաժարական տան»։
Ահա, նրա սպառնալիքն ամենալավը հասկացել է վերաքննիչ դատրանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը արձագանքելով. «Հրաժարական կտամ երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և, երբ լրանա իմ 65 տարեկանը»։
Իսկ ավել կոնկրետ Վարչապետխ խոսքը այս փուլում հասկնալ այսպես.«Գործ կսարքեմ գլխներին ու կհեռացնեմ բոլոր այն դատավորներին ովքեր չեն կարողանալու իմ ուզած որոշումը կայացնել Քոչարյանի գործով»։
Վարչապետի «Հայկական ժամանակ» թերթն էլ նույն ժամանակ ֆեյք լուր տարածեց, թե իբր վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին և ևս երկուս այլ դատավորներ են գրել Քոչարյանի գործով դատրանի վճիռը, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն, և իբր այս լուրը արտահոսք է Քոչարյանի փաստաբանական խմբից։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն տարածեց, որ «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքի մասին տեղեկությունը բացահայտ սուտ է»(արդյո՞ք զրպարտության համար դատրան կդիմեն)։
Բազմաթիվ փաստաբաններ ասում են որ վերաքննիչ դատրանի դատավոր Վազգեն Ռշտունին Հայաստանի ամենանաչառ և անկախ դատավորներից մեկն է, ուրեմն, պատահակն չի որ Փաշինյանի թիրախը անաչառներն են, որոնց միջոցով նաև նրանք ովքեր կտատանվեն իր պատվերը կատարելիս։
Հայտնի է, որ դատախազությունը բողոքարկելու է առաջին ատյանի որոշումը վերաքննիչ դատարան։ Ահա Փաշինյանը դատարանները փակել տալով և զուգահեռ լրատվական արշավով առաջին հերթին վերաքննիչ դատարանի դատավորներին է ահաբեկում, որ իր ուզած որոշումը ստանա։ Նաև առաջին հերթին ահաբեկում է Սահնադրական դատրանին, որի դուռը շրջափակել էր մի փոքր ավելի շատ բազմություն, որ նա առաջին ատյանի իրեն ուղարկված գործը ճանաչի Սահմանադրական։
Այս նույն կոնտեքստում էր նաև Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան խուզարկելու փորձը, և Փաշինյանի ելույթի այն սպառնալիքը թե Արցախում ուժեր կան որ իբր ուզում են տարածք հանձնել ու պատասխանատվությունը գցել Հայաստանի կառավարության վրա։
Այս խոսքն էլ պետք է հասկանալ այսպես՝ եթե Արցախը ինձ չենթարկվի, տարածքներ կհանձնեմ Ադրբեջանին»։