Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատվաստումների մասին հայտարարությունը հստակ ու նուրբ մեսիջ էր դատարաններին, որ հանկարծ չլինի մեկ դատավոր՝ այս հիմքով բերված ձերբակալություններն ու կալանավորումները մերժի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում Փաշինյանի այն հայտարարություններին, որտեղ նա հանձնարարեց վարչական լծակներն օգտագործել, որ պատվաստման գործընթացն առաջ գնա:
«Այդ ելույթը հոգեհուզական պոռթկում էր։ Ցավոք սրտի, վերջին 3 տարում ձերբակալություններն ու կալանավորումները մեծամասամբ որոշվում են Կառավարությունում։ Եթե դա բերենք իրավաբանության դաշտ, ապա այդ հարցերի լուծումը բացառապես դատարանի մենաշնորհային իրավասությունն է։ Որեւէ մեկը, ընդ որում ԱԱԾ-ն չի կալանավորողը, որեւէ մեկը իրավասու չէ նմանատաիպ հանձնարարություններ տալ։ Այնպես չի, որ համատարած այդ խնդիրն ունեինք, որ այդ հարցը կառավարության նիստում քննարկվեր։ Որքան որ հետեւել եմ մամլո հաղորդագրություններին, մեկ կամ երկու դեպք է։ Սա ընդամենը Կառավարության օրակագի սնանկության մասին է խոսում։ Այսինքն՝ այդ մարդիկ հավաքվել են այնտեղ, ուրիշ ոչինչ չունեն անելու։ Կառավարության նիստերում քննարկվում է երկրի զարգացման ռազմավարական ուղղությունները, իսկ սա առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Սա պատվաստանյութերի վաճառքի միջզգային բլեֆի շարունակությունն էր, որի մեջ ընկղմված ենք նաեւ մենք։ Չի կարելի քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարման ճանապարհով այսպես ոստիկանությունով, ԱԱԾ-ով մարդկանց հաթաթա տալով պավաստվել»,- նշեց փաստաբանը։
Այսօրվա նիստին Փաշինյանը նաեւ նշել է, որ պետական ապարատում բոլորը պետք է պատվաստված լինեն։
Կոչուբաեւի խոսքով՝ պետական ապարատում աշխատողն էլ ունի իրավունքներ, եւ վերջինս պետք է որոշի՝ պատվաստվե՞լ, թե՞ ՊՇՌ թեստ հանձնել.
«Սա նրանց իրավունքների չափազանց կոպիտ խախտում է։ Եթե դա լինի մասնավոր համակարգում, ինչ-որ տեղ կարելի է եզրեր գտնել, համաձայնություն ձեռք բերել գործատուի հետ եւ թեստավորվել։ Ցավոք, այսօր հանձնարարությունն ուղիղ էր։ Այսօր արդեն պետական համակարգում աշխատողն անելանելի դրության մեջ է. կամ պետք է պատվաստվի, կամ աշխատանքից ազատվի։ Մնում է՝ պայքարել խախտված իրավունքների համար»։
Ալեքսանդր Կոչուբաեւը շեշտեց նաեւ, որ իշխանությանը շատ քիչ է հետաքրքրում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները. «Ժողովրդավարական ինդեքսում մենք չափազանց ծայրահեղ նահանջ ունենք։ Մենք արդեն մոտ ենք բռնատիրական կարքերին, քանի որ մեկ անձը կառավարական տանը նստած որոշում է, որ ամբողջ պետական համակարգում չպետք է լինի գեթ մեկ մարդ, որը պատվաստված չլինի»։