Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չինաստանի կառավարությունը եւս մեկ տարով լրացուցիչ մաքսերից կազատի ԱՄՆ-ից ներմուծվող 16 տեսակի ապրանքներ: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդին կից Հարկերի եւ տուրքերի կոմիտեի՝ սեպտեմբերի 15-ին հրապարակված հաղորդագրության մեջ։
Այդ ապրանքների թվում են անասնակերի ձկնալյուրը, լուբրիկանտները եւ քսանյութերը, յուղերը, լիցքավորված մասնիկների բժշկական գծային արագացուցիչները եւ այլ ապրանքներ: Այս միջոցի գործողությունը կտեւի մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 16-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 19-ին հայտնել է, որ հետաձգել է Պեկինի հետ առեւտրային բանակցությունները: Նա հայտարարել է, որ չի ցանկանում այժմ «գործ ունենալ» ՉԺՀ-ի հետ:
Հուլիսի 23-ին նա նաեւ նշել է, որ Պեկինի հետ երկկողմ առեւտրական գործարքի կարեւորությունը նվազել է նոր կորոնավիրուսի հարուցած համավարակի ֆոնին: Միեւնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ Չինաստանը ձեռնամուխ է եղել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման «ռեկորդային ծավալներով»:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջը համաձայնությունների կնքման արարողությունը կայացել է հունվարի 15-ին Վաշինգտոնում:
Փաստաթղթի տակ ստորագրություններ են դրել Թրամփը եւ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: ՉԺՀ-ն համաձայնվել է 76,7 միլիարդ դոլարով եւ 123,3 միլիարդ դոլարով ավելացնել ամերիկյան արտադրանքի գնումները համաձայնագրի գործողության առաջին եւ երկրորդ տարվա ընթացքում: Խոսքը վերաբերում է ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ այլ ապրանքների: Վաշինգտոնը հույս ունի, որ այս կերպ իրեն կհաջողվի էապես կրճատել առեւտրական պակասուրդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: