|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կատալոնական «Բարսելոնա»-ի գործակալ Անդրե Կյուրին, որ ակումբին օգնում է «Սանթոս»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու հարցում, խոսել է վերջինիս` «կապտանռագույնների» շարքերը համալրելու հնարավորության մասին:
«Նեյմարը գլխավորում է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց «Բարսելոնա»-ն ցանկանում է այս ամռանը ձեռք բերել: Երբ Նեյմարը վճռի լքել «Սանթոս»-ը, մենք կսկսենք բանակցությունները: Անհրաժեշտության դեպքում անգամ կարող ենք սպասել մինչև 2014-ի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը: Սակայն պետք է ամեն ինչ անել, որ այդ գործը գլուխ գա այս ամռանը: Մեսսին, Խավին և Ինիեստան գրկաբաց սպասում են նրան: Նեյմարի` «Բարսելոնա» տեղափոխվելը կնպաստի ազատվել Մեսսիի կախվածությունից: 2-3 տարի հետո արգենտինացին էստաֆետը կփոխանցի Նեյմարին, որը ժամանակին նրան էր փոխանցել Ռոնալդինիոն»,- ասել է գործակալը: