|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, այլ ոչ թե նախագահը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։
««Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ Ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն՝ պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են նախագահի կողմից։ Նախագծի շրջանակներում վերանայել ենք գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակումը և պաշտոնից ազատումը իրականացվի վարչապետի կողմից։ Այս պայմաններում հնարավոր կլինի ապահովել արդեն «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխանությունը, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի կարգավորումներին համապատասխանությունը»,- ասաց Հարությունյանը։
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց նախագիծն արտահերթ նիստում ընդգրկելու հարցը։