Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքով` նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանում արտակարգ դրությունից կարանտինի ռեժիմին անցնելը մեծ փոփոխություններ չի ենթադրում: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ կարանտինի ռեժիմի ժամանակ կառավարությունը կարող է դնել սահմանափակումներ և կարգավորումներ, որոնք կային արտակարգ դրության ժամանակ:
«Օդային տարածքը բացելը գուցե նպաստի զբոսաշրջության ակտիվացմանը, որը կարող է ընդհանուր ակտիվություն բերել տնտեսության մեջ, բայց չմոռանանք, որ կարանտինի տնտեսական սահմանափակումների հիմնական պատճառը և հիմքը դեռ վերացված չէ, այսինքն, մենք հիմա ունենք շարունակվող համաճարակի հետևանքները և լայն իմաստով քանի դեռ հաղթահարված չէ համավարակը, և մենք չենք անցել բնականոն կյանքի, նշանակում է, որ նույն ռիսկերն ու սահմանափակումները պահպանվելու են»,- ասաց նա:
Թադևոս Ավետիսյանի խոսքով` մեր կողմից սահմանը բացելը չի նշանակում, որ ունենալու ենք զբոաշրջիկների մեծ հոսք մեր երկիր: «Իհարկե, օդային սահմանը բացելը մեկ դրական քայլ է, բայց դրա հետ մեկտեղ չպետք է մոռանանք, որ այն իր հետ բերում է նաև ռիսկեր` արդյոք կկարողանա՞նք սանիտարահիգիենիկ միջոցառումներ իրականացնել, որ նոր ալիք, նոր ներթափանցումներ չունենանք: Քանի դեռ համավարակը հաղթահարված չէ օդային, նույնիսկ հետագայոմ ցամաքային սահմանը բացելիս պետք է ուշադրության կենտրոնում պահենք համավարակի հսկայական հնարավոր նոր թափանցման կանխարգելումը»,- ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: