Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-09-09 13:57
Սպորտ

Զավեն Անդրիասյանը հաղթել է Bullet Shield Arena առցանց մրցաշարի հերթական փուլում

Զավեն Անդրիասյանը հաղթել է Bullet Shield Arena առցանց մրցաշարի հերթական փուլում

Հայաստանցի շախմատիստ Զավեն Անդրիասյանը հաղթող է ճանաչվել lichess․org հարթակում անցկացված Bullet Shield Arena առցանց մրցաշարի հերթական փուլում. հայտնում է ՀԱՕԿ-ը:

Չորս ժամ տևած գերկայծակնային  մրցաշարին մասնակցել է 4 303 շախմատիստ։ Երևանցի գրոսմայստերն անցկացրել է 138 պարտիա, վաստակել 396 միավոր և գրավել առաջին տեղը:

Զավեն Անդրիասյանը 2005 թ. նվաճել է Եվրոպայի՝ մինչև 16 տարեկանների հաղթողի կոչումը, նույն թվականին հաղթել է նաև այդ տարիքային խմբի Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում։ 2005-ին դարձել է «Աերոֆլոտ օփենի» «Բ» մրցաշարի հաղթող։ Նույն թվականին ստացել է միջազգային վարպետի կոչում։ 2006 թվականին նվաճել է Եվրոպայի՝ մինչև 18 տարեկանների առաջնության արծաթե մեդալը, իսկ մեկ ամիս անց` 17 տարեկանում, դարձել է աշխարհի՝ մինչև 20 տարեկանների չեմպիոն և անմիջապես ստացել գրոսմայստերի կոչում։ Այդ պահին նա Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր։ Տարբեր տարիների դարձել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոն։ Հայաստանի մեծահասակների առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր է։