|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ուզբեկստանի անկախության օրը՝ օգոստոսի 29-ին կտեղի կունենա ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշար, որին Հայաստանը կներկայացնեն ծանրամարտի հավաքականի մի քանի անդամներ ՝ Անդրանիկ Կարապետյանը (87 կգ), Սամվել Գասպարյանը (102կգ), գերծանքաշային Վարազդատ Լալայանը։ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը չեն մասնակցի՝ վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։
Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։ Առաջին եռյակում տեղ գտնող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։