|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է ինքնահռչակ Կոսովոյին միջազգային իրավունքի խախտման մեջ`Երուսաղեմում դեսպանություն բացելու՝ նրա որոշման կապակցությամբ: Գերատեսչությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հիասթափեցնող է այն, որ Կոսովոյի իշխանություններն այնպիսի քայլ են քննարկում, որը միջազգային իրավունքի բացահայտ խախտում կլինի»:
Հիշեցնենք՝ օրերս Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարեց, որ Սերբիան իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ մինչև 2021-ի հուլիս ամիսը, իսկ մինչ այդ այնտեղ ներկայացուցչություն կբացի՝ դառնալով Երուսաղեմում դեսպանություն բացող առաջին եվրոպական երկիրը: Կոսովոն, որի հետ Իսրայելը պայմանավորվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, նույնպես իր դեսպանությունը կտեղակայի Երուսաղեմում: Այս որոշումներն ընդունվել են Միացյալ Նահանգների միջնորդությամբ:
Նշենք՝ Թուրքիան առաջիններից մեկն է, որ ճանաչել է Կոսովոն և մեծ աջակցություն է ցուցաբերում նրա միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին: