Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սիրիայի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարարությունը Հալեպ նահանգում Ստամբուլի բժշկական գիտությունների համալսարանի բժշկական քոլեջ և ինստիտուտ բացելու՝ թուրքական իշխանությունների որոշումը համարում է միջազգային իրավունքի խախտում: Այս մասին կիրակի հաղորդել է սիրիական պետական հեռուստատեսությունը:
Ըստ Սիրիայի ԱԳՆ ներկայացուցչի՝ Սիրիան «ամբողջովին մերժում է Հալեպից հյուսիս գտնվող Ար-Ռաի քաղաքում Ստամբուլի համալսարանի քոլեջ և ինստիտուտ բացելու՝ Թուրքիայի իշխանությունների որոշումը»: Սիրիայի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ նման որոշումը «վտանգավոր նախադեպ է և միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում»:
Հայտարարության մեջ նշվում է, որ Անկարայի նշյալ մտադրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «Թուրքիայի իշխանությունների քաղաքականության շարունակություն, որի նպատակն է Սիրիայում ճգնաժամի խթանումը, ահաբեկչական խմբավորումներին աջակցելը և սեփական կայսերական նկրտումներին ծառայեցնելը»:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Ար-Ռաի քաղաքում Ստամբուլի բժշկական գիտությունների համալսարանի բժշկական քոլեջ և բժշկական գիտությունների ինստիտուտ հիմնելու մասին։ Ի դեպ, այդ տարածքում է թուրքական բանակն իրականացրել «Եփրատի վահան» ռազմական–օկուպացիոն գործողությունները։