կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-05 20:56
Տարածաշրջան

Իրանում 7 ամիս անց վերսկսվել է ուսումնական տարին

Իրանում 7 ամիս անց վերսկսվել է ուսումնական տարին

COVID-19 համաճարակի պատճառով յոթ ամիս դադարից հետո Իրանում մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Դպրոցականներն ու ուսանողները շաբաթ օրվանից Իրանում վերադարձել են ուսումնական հաստատություններում մեկնարկած ուսումնական գործընթացին, որը մի քանի ամիս առաջ ընդհատվել էր COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով,հաղորդում է Associated Press-ը։ 

«Մեր երկրում կրթությունը չի փակվի նույնիսկ ամենավատ իրավիճակներում»,- տեսաուղերձում ասել է Նախագահ Հասան Ռոհանին:

Նա նշել է, որ Իրանում 15 միլիոն ուսանողների և դպրոցականների ուսումնառությունը պակաս կարևոր չէ, քան առողջապահական համակարգի համակարգված աշխատանքը:

Ռոհանին հավելել է, որ ուսումնական հաստատություններում պետք է լինեն պաշտպանության լուրջ միջոցառումներ: Մինչ այդ Իրանում կիրառվում էին հեռավար ուսուցման մեթոդներ:

Իրանում, համաճարակի սկզբից ի վեր, հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 382 հազար դեպք, մոտ 22 հազար մարդ մահացել է COVID-19-ից: