Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև մադրիդյան սկզբունքերի ու անվտանգության վերաբերյալ հարցերի: Նրա խոսքով, մի շարք անձանց բարձրաձայնումների ու տարբեր աղբյուրներում հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ մադրիդյան սկզբունքների շուրջ ընթացող բանակցություններում քննարկվել են ազատագրված շրջանները մասամբ կամ ամբողջությամբ հանձնելու տարբերակները: Ընդ որում՝ Արցախի անորոշ կարգավիճակով:
Նախագահի խոսքով՝ մադրիդյան սկզբունքերի տարբերակներից մեկով քննարկվել է որոշ շրջաններ հանձնել ճանաչման դիմաց, սակայն ոչ Ադրբեջանի կողմից:
«Նման պարագայում Արցախի Հանրապետության անվտանգությունն առավել խոցելի կդառնա: Այդ պատճառով այսօր չի քննարկվում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել մեր անվտանգության աստիճանը: Մենք ունենք հստակ դիրքորոշում, որը նույնն է հայկական երկու հանրապետությունների համար: Եթե նախկինում բանակցությունների ժամանակ առաջնահերթությունը տրվել է ինքորոշման իրավունքի ճանաչմանը, ապա այժմ գլխավորն անվտանգությունն է: Անկախ նրանից, թե ինքնորոշման իրավունքի ճանաչման ինչպիսի մակարդակ ենք ունենալու, անվտանգության նույնիսկ մի փոքր թուլացմումը՝ կնշանակի Արցախի վերջը: Մենք գիտենք մեր թշնամին ով է: Թշնամու վարքագծից, որը դրսևորվեց Տավուշում՝ հուլիսյան դեպքերով, երևում է, որ նրա համար միջազգային որևէ նորմ, կանոն գոյություն չունի: Դիրքերը, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողությունները, ՀՀ տարածքում են: Միաժամանակ, Թուրքիայի միջամտությունն ու այժմյան ներկայությունը Նախիջևանում հուշում է, որ մեզ համար ամենակարևորն անվտանգությունն է»,- մանրամասնել է ԱՀ նախագահը: