կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 12:12
Իրավական

Արա Ֆիդանյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ

Արա Ֆիդանյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արա Ֆիդանյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ։
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Արա Ֆիդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ», - նշված է նախագահի հրամանագրում։
 
Ո՞վ է նոր փոխոստիկանապետը:
 
Արա Ֆիդանյանը ծնվել է Ծնվել է 1979 թ. օգոստոսի 21-ին, Երևան քաղաքում: 1995-2000 թթ. սովորել է ՆԳՆ բարձրագույն դպրոցում, ավարտելուց հետո՝ 10.04.2000 թ. նշանակվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազորի, ապա նույն բաժնի ՔՀ բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազորի պաշտոնում:
26.11.2003-03.12.2005 թթ. զբաղեցրել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազորի, 03.12.2005-26.03.2007 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի ավագ օպերլիազորի, 26.03.2007-15.01.2010 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազորի պաշտոնները:

Նոր փոխոստիկանապետը 09.11.2011թ.-ից զբաղեցնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնը: