|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հարավաֆրիկացի հայտնի թեթեւ աթլետ-հաշմանդամ Օսկար Պիստորիուսը սպրինտում հաղթել է արաբական նժույգին:
Արտասավոր մրցավազքը տեղի է ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհայում` «Վազիր, ինչպես քամին» ցուցադրական մրցումների շրջանակներում, որը նվիրված է սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց նվաճումներին:
Պիստորիուսը, մեծ մասամբ շնորհիվ հաջող մեկնարկի, կարողացել է հաղթել Մազերատի անունով արաբական նժույգին:
Պիստորիուսի ոտքը 11 տարեկանում անդամահատել են ծնկից ներքեւ, քանի որ ի ծնե չի ունեցել փոքր ոլոքային ոսկորները:
Հարավաֆրիկացի սպրինտերը պարալիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն է, մասնակցել է նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերին, սակայն մեդալ նվաճել չի կարողացել. տեղեկացնում է rosbalt-ը: