|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանում օգոստոսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 181 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43451 -ի։
Փաստացի այս պահին բուժվում է 5052 պացիենտ:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 202253, վերջին մեկ օրում՝ 1746։
Վերջին տվյալներով ապաքինվել է 37264 անձ` վերջին մեկ օրում 276 անձ:
Ընդհանուր առմամբ 869 պացիենտ մահացել է (վերջին մեկ օրում ավելացել է 5-ով)։
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի թիվը 266 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվն, այդպիսով, հասել է 1135-ի։