կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-27 10:59
Առանց Կատեգորիա

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 203 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 203 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում օգոստոսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 203 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43270 -ի։
Փաստացի այս պահին բուժվում է 5153 պացիենտ:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 200507, վերջին մեկ օրում՝ 1938։

Վերջին տվյալներով ապաքինվել է 36988 անձ` վերջին մեկ օրում 262  անձ:

Ընդհանուր առմամբ 864 պացիենտ մահացել է (վերջին մեկ օրում ավելացել է 3-ով)։

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1   դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի թիվը 265 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվն, այդպիսով, հասել է 1129-ի։