|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ս․թ․ օգոստոսի 28-ին «Իմ Հայաստան» ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ-ի, ԻԿՕՄ Հայաստանի և ՌՕՔԵՄՓ կենտրոնի հետ համատեղ կիրականացնի «Թանգարանների և արգելոց-թանգարանների ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագրի» նվիրատվության միջոցառումը՝ ԿՈՎԻԴ-19-ի արդյունքում առաջացած մարտահրավերները մեղմելու և հաղթահարելու նպատակով:
ԿՈՎԻԴ-19 համաճարակը զգալիորեն ազդել է Հայաստանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության ոլորտների վրա, և 2020 թվականի մարտի 16-ից երկրի թանգարանները փակել են դռները այցելուների առաջ: Հինգ ամիս է, ինչ թանգարանները դադարեցրել են այցելուների ընդունելությունը և հանրության հետ հաղորդակցվել են միայն թվային հարթակների միջոցով: Թեև որոշ թանգարաններ կարողացան հաղթահարել թվային մարտահրավերը, սակայն բոլորը չեն կարողացել՝ հաճախ սարքավորումների պակասի կամ թվային հարթակներում աշխատելու բավարար հմտությունների բացակայության պատճառով:
Ծրագրի առաջին փուլով աջակցությունն ուղղվում է ՀՀ 5 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք, 36 թանգարաններին ու արգելոց-թանգարաններին։ Մարզերի ընտրությունը պայմանավորված է «Իմ Հայաստանի» կողմից ծավալվող գործունեության աշխարհագրությամբ։
Նվիրատվության միջոցառումը, որը տեղի կունենա Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, փակ է և նախատեսված է միայն շահառու հաստատությունների տնօրենների համար։